«Քաշաթաղից արտաքսում են հայերիս» բողոքի ակցիա Ստեփանակերտում

Բողոք+

Ես Աստղիկ Աղաջանյանս 44-օրյա պատերազմը տեսած Քաշաթաղի վերաբնակիչ եմ: Իմ աչքերի դեմը դատարկվեց Քաշաթաղը ու ոչ ոք չկանգնեցրեց մարդկանց: Երբ դուք հանգիստ քնում եք ձեր տներում, ես այդ ժամանակ կանգնում եմ թուրքի առաջ: Օր ու մեջ թուրքերը պատուհաններիս տակով անցնում են, սակայն ես ահ ու դողով պահում եմ հայկական շունչն իմ Բերձորում: Բայց ցավալին դա չէ, ցավալին այն է, որ թուրքի հասցված վնասը հերիք չէր, դեռ մի հատ էլ տեղի իրավապահ մարմիններն իրենց գործերը թողած, զբաղված են թալանով, որի զոհը 2 անգամ դարձել եմ ես։

Հարգելի հայ ժողովուրդ, դիմում եմ Ձեզ, քանի որ այլ հույս չունեմ։ Ուղղակի հավատացեք, որ այս պահին Քաշաթաղում տիրում է այնպիսի մի իրավիճակ, որ արհեստականորեն ստեղծելով գոյության համար անհնար պայմաններ, հայերիս արտաքսվում են այստեղից:

Դիտումների քանակը: 5472
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին