Լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանը հռչակվել է վետերանների աշխարհի չեմպիոն։
Ռումինիայում ընթացող աշխարհի առաջնության մինչև 65 տարեկանների պայքարում, Ռաֆայել Վահանյանը 11 հնարավոր միավորներից հավաքել է 8,5 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել առաջին տեղը:
“Շնորհավորում եմ Օլիմպիադայի և աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոնին՝ այս բարձունքը նվաճելու առթիվ։
Հ.Գ. Հպարտանալ պետք է Վահանյանի նման պարկեշտ, համեստ, տաղանդավոր ու հայրենասեր մարդու ձեռքբերումով, ոչ թե ԱԺ ամբիոնից գովազդել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածի սեռափոխված դոպինգային սկանդալները”, — գրել է իր ֆեյսբուքյան էջում Էդուարդ Շարմազանովը և հրապարակել նկարներ։
Թողնել պատասխան