Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանը

65561

Նախօրեին Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերակատարության մասին, հավաստիացրեց, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ նման սպառնալիքը կարող է գալ Թուրքիայից և Ադրբեջանից:

“Դա կարող է լինել, օրինակ,Ղարաբաղի խնդրի լուծման փորձ Լեռնային Ղարաբաղի գոտում լայնամասշտաբ հարձակում կազմակերպելու միջոցով, այնուհետև, այդ հակամարտությանը կմիանա նաև Թուրքիան:Այն դեպքում, երբ Հայաստանի հանդեպ ռազմական սպառնալիք է առաջանում, Ռուսաստանը կօգտագործի Հայաստանում զորքերի համատեղ խմբավորումը, որի ղեկավարությունը պատերազմի ընթացքում անցնում է հայկական կողմից ռուսական կողմին: Ռազմական գործողությունները սկսվելուն պես, Ռուսաստանը կամրապնդի այդ խումբը հարավային ռազմական շրջանի զորքերի հաշվին: Միևնույն ժամանակ, կկազմակերպվի Հայաստանի տարածքի պաշտպանությունը, օդային տարածքի փակումը և անհրաժեշտության դեպքում ուժային ապահովում սահմանի պաշպանության համար։ Սա երևում է նաև զորքերի համատեղ խմբերի մեջ անցկացվող զորավարժություններից: Այսինքն, դա է իրականության արտացոլումը, և միայն դա է խանգարում  ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային:”,- հայտարարել է Եվսեևը։

Փորձագետը նշել է, որ պատգամավոր Յուրի Շվիտկինի խոսքերը արտացոլում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը և հիշեցրել Երևանի վրա հարձակում գործելու Իլհամ Ալիևի ցանկության մասին:

 

armedia.am

Դիտումների քանակը: 4628
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին