ՌԴ և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Լավրով - Զարիֆի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերը:

Քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր: Նախարարներ պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Դիտումների քանակը: 4353
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին