ՌԴ-ն Բելառուսում սպասում է բանակցության. Զելենսկին դեմ է

RUSSIA-BELARUS-UKRAINE

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով` ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների, այլ գերատեսչությունների, այդ թվում՝ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները Գոմելում պատրաստ սպասում են բանակցությունների մեկնարկին։

Դեռ փետրվարի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել էր, որ Մինսկը պատրաստ է հակամարտող կողմերին հարթակ տրամադրել բանակցությունների համար և ապահովել պատվիրակների անվտանգությունը։

Հայտարարությունից որոշ ժամանակ անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջից հայտարարել է, որ ուկրաինայի պատվիրակությունը պատրաստ չէ բանակցության մեկնել մի երկիր, որի տարածքից Ուկրաինան հրետակոծվում է և պատրադտականություն է հայտնել բանակցել ՌԴ-ի հետ ցանկացած այլ պետության ցանկացած քաղաքում։

Դիտումների քանակը: 4017
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին