Ռեկորդային գումար է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվին

109695599_1037777079952688_8099987884800106269_n

Վերջին 12 օրվա ընթացքում տպավորիչ աճ է արձանագրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին տրվող նվիրատվությունները: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսի 17-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում 313 միլիոն դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշվին: Այս գումարը, որը նվիրաբերվել է 10 օրվա ընթացքում, ավելին է, քան վերջին երեք տարվա ընթացքում նվիրատվությունների ամբողջ ծավալը (2017, 2018 և 2019 թվականների նվիրատվությունների գումարը կազմել է 308 միլիոն դրամ): Նույնիսկ ավելի հուսադրող է այն, որ աճել է արտասահմանից փոխանցումների ծավալը»,- գրել է ՀՀ վարչապետը:

Դիտումների քանակը: 4333
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին