Ռոման Բաղդասարյանի նկատմամբ ԱՀ ԱԱԾ նախաձեռնել է քրեական վարույթ

RB

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՀ  Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2021թ. դեկտեմբերի 1-ին ԱՀ գլխավոր դատախազությունից ԱՀ ազգային անվտանգության ծառայություն էր ուղարկվել ՀՀ քաղաքացի Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի սպաների, նախկին գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու, նման արարքներ կատարելու հրամաններ տալու և այլ ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ»,- հայտնում են ԱԱԾ-ից:

Բացի այդ աղբյուրը նշում է, որ հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ Ռ.Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ քրեական վարույթն ԱՀ ԱԱԾ-ի կողմից նախաձեռնվել է ԱՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածով (Սուտ մատնությունը), այլ ոչ թէ ԱՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), չնայած, որ սույն թվականի օգոստոսի 10-ին Մարատ Եգանյանի կողմից politik.am-ին տված հարցազրույցում հանցագործության մասին հաղորդում է տրվել Ռոման Բաղդասարյանի և Ռուստամ Ավագյանի վերաբերյալ հենց ԱՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի շրջանակներում։

Դիտումների քանակը: 4311
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին