Ստեփանակերտի ուսումնական հաստատությունների ղեկավարները դիմել են Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարությանը` Ամարաս վանք այցելելիս ուսումնական հաստատությունների աշակերտների անվտանգությունն ապահովելու համար։ Այդ մասին հայտնում են Արցախում ՌԽԶ կողմից վարվոց Peacekeeper տելեգրամ ալիքից:
Ինչպես նշում է աղբյուրը ռուս խաղաղապահներն ուղեկցել են աշակերտներին և ուսուցիչներին վանքի տարածքում շրջայցի և էքսկուրսիայի ընթացքում և ապահովել նրանց անվտանգությունը։
Ամարասի վանքը հայկական առաքելական վանքային համալիր է` տեղակայված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում։
Եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը։
44-օրյա պատերազմից հետո վանքը դարձել է սահմանամերձ։
Թողնել պատասխան