Ռուսական կողմի պնդմամբ Արցախի հարցում բացառիկ իրավունք ստանալու նպատակ չի հետապնդվում

Եռակողմ

ՌԴ-ն պնդում է, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման բացառիկ իրավունք ստանալու նպատակ չունի։ Այս մասին ասվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարեին լրանալու առիթով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ռուսական կողմը չի հավակնում Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի, թեև այդ երկրների և ժողովուրդների հետ մեզ երկար և սերտ բարեկամություն, բոլոր ազիմուտներով մեծածավալ գործընկերություն է կապում,- շարադրվում է փաստաթղթում։ -Մենք` փոփոխված տարածաշրջանային իրողությունները հաշվի առնելով՝ հանդես ենք գալիս հանուն միջազգային հանրության առկա ներուժի արդյունավետ կիրառման»։

ՌԴ ԱԳ նախարարությունը «պնդում է», որ դեռևս մեկ տարի առաջ ընդունած եռակողմ հայտարարությամբ նրանք համարձակորեն հերքում են համացանցային ռեսուրսներում տեղեկատվական հոսքերն այն մասին, որ «Ռուսաստանի խաղաղապահ ջանքերն իբրև թե ուղղված էին» «Լեռնային Ղարաբաղի անջատմանը», Ադրբեջանին նրա «հանձնմանը», Հայաստանը «պրոտեկտորատի» վերածելուն։

«Նման հայտարարությունները պոպուլիստական բնույթ են կրում, ակնհայտ արտաքին պատվեր են կատարում և որևէ աղերս չունեն իրականության հետ»,- գրում է դիվանագիտական ներկայացուցչությունը` հավելելով, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ փաստաթղթերն ու մեխանիզմները կողմերին չեն պարտադրվել, այլ հիմնվել են շահերի հավասարակշռության վրա, չափազանց հարգալից վերաբերմունք են նախատեսել Բաքվի և Երևանի ինքնիշխանության և շահերի նկատմամբ։

«Մեր նախաձեռնություններից շատերը չի հաջողվել համաձայնեցնել, և դա նորմալ է։ Փոխարենն արդեն իսկ հաստատված համաձայնությունը, ինչպես ասում են, չարչարանքի գնով է ձեռք բերվել և արդյունավետ կիրառվում է գործնականում»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում` նշելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործարկման հարցում։

«Կարծում ենք, որ խնդրի երկարատև լուծումը հայ–ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումն է՝ հետագա սահմանագծմամբ։ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև կողմերի հարցմամբ տրամադրել անհրաժեշտ քարտեզները, կիսվել այլ երկրների հետ ունեցած սահմանագծման հարուստ փորձով», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։

Աղբյուրը նաև պնդում է, որ ռուս սահմանապահները կոնֆլիկտային իրավիճակները կանխելու և միջադեպերը կարգավորելու նպատակով տեղակայված են սահմանի ամենախնդրահարույց հատվածներում, և շուրջօրյա ռեժիմով կազմակերպվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ գերատեսչությունների կոնտակտային անձանց աշխատանքը։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ Մոսկվան վճռական է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) աշխատանքը։ «Վստահ ենք, որ այս ընդհանուր ճանաչված ձևաչափի ներուժը սպառած չէ, ինչի մասին վկայում է 2020 թվականի նոյեմբերից հետո ՄԽ համանախագահների հովանու ներքո կայացած Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը:  Համանախագահները կայցելեն տարածաշրջան և կշարունակեն շփումները «3+2» ձևաչափով»,- վստահեցնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ութ նիստերի արդյունքները ՌԴ-ն ևս դրական է գնահատում` նշելով, որ հարևան երկրների տրանսպորտային հաղորդակցության հասանելիություն  Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերականգնման համար կոնկրետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների նկարագրությամբ զեկույցներ են ներկայացվել։

«Դա կբարձրացնի տարածաշրջանի տրանզիտային գրավչությունը, և լրացուցիչ ներդրումներ կներգրավվի։ Ռուսաստանի և Հայաստանի համար այդ առիթով լրացուցիչ հեռանկարներ են բացվում «Հյուսիս–Հարավ» միջազգային զարկերակի իրականացման համար», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։

«Հատկապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի շուրջ ԶԼՄ–ներում տարածված իրավիճակի ներքո պակաս կարևոր չէ այն, որ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր մասնակիցները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա, որոնցով անցնելու են», – հիշեցրել են ՌԴ ԱԳՆ-ում։

Դիտումների քանակը: 4447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին