Ռուսաստանն Իրանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Screenshot_20211106-175910_Gallery

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր` նոյեմբերի 6-ին,  իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։

Համաձայն հաղորդագրության նախարարները անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Քննարկվել է նաև Աֆղանստանում տիրող իրավիճակը։

Գերատեսչությունը հայտնում է, որ Լավրովն անդրադարձել է Վիեննայում Իրանի միջուկային և ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրերին (ԳՀՀԾ)։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվելու են ԳՀՀԾ–ն վերականգնելու և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները։

Դիտումների քանակը: 3640
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին