Թուրքիայում կքննարկվի ԼՂ-ում մշտադիտարկման կենտրոնում թուրք զինվորականների մանդատը հարցը

Սույն թվականի նոյեմբերի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկման է ներկայացվելու Լեռնային Ղարաբաղում թուրք զինվորականների մանդատը ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ևս մեկ տարով երկարաձգելու մասին օրենքի նախագիծը։

Այդ մասին հաղորդում է APA-ն` հավելելով, որ նախագիծն առաջարկվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Աղբյուրը նշում է, որ «Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր մարտական գործողությունների մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կոչված է` վերահսկելու եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը»:

Դիտումների քանակը: 4184
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին