Նոյեմբերի 10-ից կմեկնարկվի աջակցության վճարման գործընթացը

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով աջակցության վճարման գործընթացը կսկսվի նոյեմբերի 10-ից(կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար)։ Այդ մասին հայտնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Համաձայն աղբյուրի գումարը կտրամադրվի անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով։

«online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումի ներկայացման համար անհրաժեշտ է նախ մուտք գործել «ՀՀ կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհան, ապա «Արցախի Հանրապետության քաղաքացիների աջակցության միջոցառումներ» էջ, այնուհետև «Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությաունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության դիմումներ» դաշտում սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։ Պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Ավարտել դիմումի մուտքագրումը» կոճակը»,- գրում է ԱՀ ԱՍՄ նախարարությունը:

Հայտնի է նաև, որ մուտքագրման ավարտը գրանցելուց հետո դիմումը կհաշվառվի փաստաթղթային ստուգման համար, որի արդյունքի (դիմումի մերժման կամ հաստատման) մասին ծանուցում կուղարկվի էլ.փոստի միջոցով:

Վճարման ցուցակում ներառվելու և ցուցակը բանկին տրամադրելու դեպքում դիմումում նշված հեռախոսահամարին կուղարկվի ծանուցում՝ վճարման ենթակա գումարի և բանկի նշումով:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում դրամական օգնություն տրվում է պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած (արցախահայության աջակցության ծրագրերի շրջանակում 300,000 կամ 250,000 դրամ աջակցություն ստացած) այն քաղաքացիներն, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում։

Դիտումների քանակը: 5552
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին