Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային․ Սայիդ Խաթիբզադե

Անցած երեք տասնամյակների ընթացքում Թեհրանը մշտապես դեմ է եղել Ադրբեջանի տարածքների օկուպացիային և պաշտպանել այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։  Ըստ իրանական աղբյուրների Ադրբեջանին` անցած տարվա պատերազմում «տարած հաղթանակի» կապակցությամբ, այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն։

«Մեր երկու երկրների առաջնորդների կամքն է` խորացնել հարաբերությունները, մեր արտգործնախարարների և այլ պաշտոնյաների միջև պարբերաբար շփումներ են լինում, և մենք հույս ունենք որքան հնարավոր է զարգացնել կապերը և չկրկնել մամուլում շրջանառվող թյուրըմբռնումները»,- ասել է Խաթիբզադեն։

Նա դրական է խոսել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, հատկապես՝ դիվանագիտության ոլորտում։

«Մեր հարաբերությունները Անկարայի հետ շարունակաբար խորանում են քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում։ Ներուժը ավելի մեծ է, և կան բազմաթիվ ծրագրեր՝ կապերը էլ ավելի խորացնելու համար», — ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Դիտումների քանակը: 3998
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին