Շուշիի մերձակայքում մեկ տարի անց քաղաքացիներ են զոհվում

Այսօր ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանցիների կողմից արձակված կրակոցներից նույն վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձինք են վիրավորվել, ունենք նաև զոհ: Այդ մասին հաղորդում է ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

«Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն», —  նշում է ԱՀ ԱԱԾ-ն:

ԱԱ ծառայությունը նաև նշում է, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ այս պահին ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության օպերատիվ խմբերի և քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարվում են օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Դիտումների քանակը: 4109
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին