Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի է ունեցել արցախյան երեք պատերազմների զոհերին նվիրված հուշարձանի բացում, ինչի կապակցությամբ էլ նշված վայրում Սուրբ Պատարագ է մատուցվել։
Իր խոսքում Բրազիլիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը` իր և համայնքի զորակցությունն ու աջակցությունը հայտնելով արցախահայությանը:
Թողնել պատասխան