Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այդ թվում նաև Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի
կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:
Ըստ այդ փոփոխությունների՝ “Սասնա Ծռեր” խմբի անդամները նույնպես ազատ կարձակվեն։
Հիշեցնենք, որ “Սասնա Ծռեր” ռազմաքաղաքական զինյալ խումբը, որի նպատակն էր Հայաստանի իշխանափոխությունը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և Արցախի անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը, 2016թ.-ին բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը։
Թողնել պատասխան