Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլին հեռախոսազրույց են ունեցել

LavrovChavushoglu

Թուրքական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը զրուցել են Մոսկվայում հոկտեմբերի 9-10 կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի մասին: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության բոլոր դրույթները խստորեն կատարելու անհրաժեշտությունը:

Ռուսական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու ակտիվ միջնորդական ջանքերը ՝  ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ուղղությամբ ՝ հաշվի առնելով մոսկովյան հայտարարության դրույթները:

Դիտումների քանակը: 4664
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին