Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։
Այդ մասին հայտնի է դարձել Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։
“Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:
Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:
Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,- գրել է Էդուարդ Շարմազանովը:
Թողնել պատասխան