Այսօր՝ հոկտոմբերի 5-ին, Փարիզում Լեզինվալդում տեղի է ունենում Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությունը։
Հոգեհանգստյան արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, “Ավրորա” մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները և հիմնադիր՝ Ռուբեն Վարդանյանը, շանսոնյեի հարազատները և ընկերները, որոնց թվում էր նաև Շառլ Ազնավուրի մտերիմ ընկեր՝ Ժան Պոլ Բելմոնդոն։
Ելույթ են ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 6-ին տեղի կունենա շանսոնյեի հուղարկավորությունը, սակայն Շառլ Ազնավուրի ընտանիքը նշել է, որ մասնավոր բնույթի միջոցառում է լինելու և հուղարկավորությանը ներկա չեն գտնվելու լրագրողները։
Թողնել պատասխան