Շեյմանը Ստալինին մեղադրել է Արցախն Ադրբեջանի մաս դարձնելու մեջ

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը, անդրադառնալով Արցախի տևական շրջափակմանը, հայտարարել է, որ հայերը հազարավոր տարիներ ապրել են այդ տարածաշրջանում, որն Իոսիֆ Ստալինը չարամտորեն դարձրեց Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի մաս: Այդ մասին կոնգրեսականը հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգից` հրապարակելով ելույթի մի հատվածը։

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի լսումների ժամանակ կոնգրեսականը նաև կոչ է արել 2024 ֆինասնական տարում ուղիղ մարդասիրական օգնություն տրամադրել Ադրբեջանի շրջափակման մեջ գտնվող արցախցիներին:

«Նրանք մարդասիրական օգնության խիստ կարիք ունեն, և ես հուսով եմ, որ դուք մեծահոգի կգտնվեք և մարդասիրական օգնություն կտրամադրեք Արցախի ժողովրդին»,- ընդգծել է Շերմանը:

Դիտումների քանակը: 3865
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին