Շմոլ գազից հերթական թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Երեկ՝ օգոստոսի 23-ին, ժամը 15:30-ին շմոլ գազի թունավորումով «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ա. Բ.-ն, իսկ ժամը 15:35-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Ա. Բ.-ի երեխաները՝ 2008թ.ծնված Կ.Բ.-ն և 2018թ.ծնված Ա. Բ.-ն: Այդ մասին բուժմիավորումները տեղեկացրել են ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:

Ստուգմամբ պարզվել է, որ որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4381
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին