Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Մարտի 11-ին ժամը 17:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից Ստեփանակերտի քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել առ այն,

որ նույն օրը ժամը 17:05-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2015թ. ծնված Ա. Հ.-ն, իսկ ժամը 17:00-ին նույն ախտորոշմամբ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել նույն տան բնակիչներ՝ 1979թ. ծնված Ա. Հ.-ն և 2000թ. ծնված Ա. Հ.-ն:

Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:

Դիտումների քանակը: 4241
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին