Շուշիի շրջանում հրադադարի խախտման 2 դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այդ մասին նշվում է Ռուսական խաղաղապահ զորակազմի մամուլի ծառայության օպերատիվ ամփոփագրում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ խաղաղապահներն ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։

Հավելենք նաև, որ այսօր ԱՀ ՊՆ-ն կրկին հերքել էր` որակելով որպես ապատեղեկատվություն, Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 11-ի կեսօրին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3831
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին