Երեկ երեկոյան Ադրբեջանական ԶՈՒ կողմից օկուպացված Շուշի քաղաքից ինտենսիվ հրաձգություն է տեղի ունեցել Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է SputnikArmenia-ի թելեգրամ ալիքը` հղում կատարելով Ստեփանակերտում իր աղբյուրներին։
Համաձայն ալիքի տարածած տեղեկության միջադեպը համընկել է ադրբեջանական թելեգրամ-ալիքների ադմինիստրատորների Շուշի կատարած այցի հետ։
Նշվում է նաև, որ չի բացառվում, որ կրակոցներն իրականացվել են պատասխան կրակ արձակելու ակնկալիքով, սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը և ԱՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները զսպվածություն են ցուցաբերել:
Թողնել պատասխան