Օգոստոսի 27-ին Շուշիի Ավան Պլազա Հյուրանոցի պուրակում կայացավ քաղաքապետի թեկնածու Խաչատուր Հայրիյանի առաջին հանդիպումն ընտրողների հետ: Շուշեցիների համար այն ստանդարտներից խիստ տարբերվող հանդիպում էր: Միջոցառմանը հանդես են եկել երգի-պարի պետական համույթի երգիչ Վիտալի Ղազարյանը և «Հեղինակային երգ»-ի ակումբը` Ջուլիետա Առուստամյանի ղեկավարուրյամբ:
Այնուհետև քաղաքապետի թեկնածու Խաչատուր Հայրիյանն, ողջյունելով ներկաներին, նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է որպեսզի շուշեցիները գոնե մի պահ կտրվեն առօրյա հոգսերից: Նա կարևորեց նաև երիտասարդների դերը քաղաքի կյանքում: Խաչատուր Հայրիյանը բարձր է գնահատում Շուշին ազատագրողներին ու իրեն պարտավորված է զգում, ի հիշատակ հերոսների, Շուշին դարձնել իր հարմարավետությամբ Արցախի համար մեկ քաղաքը:
Հայտարարվեց, որ գլխավոր նպատակներն են վերականգնել շենքերը, ճանապարհները և արդարությունը: Համերգ – հանդիպումն ընթացել է ջերմ մթնոլորտում ու ավարտվել է խարույկի շուրջ թեյի հյուրասիրությամբ:
Թողնել պատասխան