Սոչիում շարունակվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

FB_IMG_1637934255209

Սոչիում մեկնարկված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։

Պուտինի խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։

«Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,–նշել է ՌԴ նախագահը։

Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։

«Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։

«Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ «Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասաց նա։

Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։ Փաշինյանի հետ հանդիպումը կկայանա եռակողմ հանդիպումից հետո։

Դիտումների քանակը: 4055
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին