Բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գլխավորությամբ Երևանի Օլիմպավանում անցկացնելով վերջին ուսումնամարզական հավաքը՝ օգոստոսի 1-ին մեկնել է Թբիլիսի, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնությանը։ Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված էր 19 մարզիկով, 4 մարզիչով, 1 բժիշկով և 1 մրցավարով։
1. Սաֆարյան Դավիթ մարզիկ Լոռի
2. Փիլոսյան Արմեն մարզիկ Արթիկ
3. Սարգսյան Էռնեստ մարզիկ Գեղարքունիք
4. Անտոնյան Ռուբեն մարզիկ Երևան
5. Ազիզյան Գոռ մարզիկ Լոռի
6. Միսկարյան Արման մարզիկ Լոռի
7. Թումանյան Սարգիս մարզիկ Շիրակ
8. Խուդոյան Գոռ մարզիկ Երևան
9. Բաբլումյան Յուրա մարզիկ Շիրակ
10. Ներսիսյան Նարեկ մարզիկ Արթիկ
11. Մկրտչյան Արթուր մարզիկ Երևան
12. Մանուկյան Արտակ մարզիկ Արարատ
13. Պողոսյան Արմեն մարզիկ Արարատ
14. Անտանոսյան Գարիկ մարզիկ Երևան
15. Առաքելյան Սուրեն մարզիկ Երևան
16. Սիմոնյան Դավիթ մարզիկ Երևան
17. Հարությունյան Ալբերտ մարզիկ Երևան
18. Հովակիմյան Ավետիք մարզիկ Կոտայք
19. Գևորգյան Արթուր մարզիկ Երևան
20. Արմենակյան Տիգրան մարզիչ Արարատ
21. Վարդանյան Նվեր մարզիչ Աբովյան
22. Առաքելյան Ռուբեն մարզիչ Արթիկ
23. Հովհաննիսյան Անուշ բժիշկ Արարատ
24. Ավոյան Բագրատ մրցավար Լոռի
Օգոստոսի 4-ին ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Օգոստոսի 5-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել և քառորդ եզրափակիչ են դուրս եկել 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը: Նշենք, որ հատկապես տպավորիչ էր Դավիթ Սաֆարյանի մենամարտը։ 38,5 կգ քաշային մարզիկը գրագետ մարտ անցկացնելով 3։2 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ։
Օգոստոսի 7-ի դրությամբ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի 9 անդամ դուրս էր եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Օգոստոսի 9-ին Թբիլիսիում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ:
Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը ներկայացնող 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը հաղթեց ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը նվաճեց արծաթե մեդալ:
Այսօր, օգոստոսի 11-ին ռինգ դուրս կգան ու չեմպիոնի կոչման համար կպայքարեն 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանն (Երևան) ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը (Արթիկ):
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալակիր են դարձել 46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը:
Թողնել պատասխան