Սյունիքի անտառներում բռնկվել են խոշոր հրդեհներ

hrdeh-arevik-parl

Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ, երեկ՝ օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ: Համաձայն Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալների՝ այրվում էր բուսածածկ տարածք, եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Հրդեհը տարածվել էր երկու կիլոմետր ճակատային լայնություն և մեկուկես կիլոմետր երկարությամբ ու առկա էր նաև տարածման վտանգ:

Կրակի տարածման դեմ պայքարող հրշեջ-փրկարարներին միացել էին նաև “Արևիք ազգային պարկ”-ի աշխատակիցները:

Օպերատիվ շտաբի ղեկավար ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խմբի անդամներին զգուշացրել է, որ անհրաժեշտ է կատարել նախապատրաստական աշխատանք, այնուհետև ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: Բացի այդ պետք է գործի դրվի ողջ մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկան և գործիքները: Պետք է ապահովել ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հատուկ ուշադրություն պիտի դարձվի օդային հետախուզմամը՝ հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար:

Ցոլակյանը հանձնարարել էր օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարարի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:

Ներկայումս Ցոլակյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի:

Այսօր, օգոստոսի 12-ին, առավոտյան ԱԻՆ-ը հաղորդեց, որ դեպքի վայր են մեկնել նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, օպերատիվ կառավարման վարչության կապի մեքենան և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 67 փրկարար, ՊՆ Մեղրու N զորամասից 30 զինվոր, Մեղրու ոստիկանության 45, «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 25, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 15 և «Արևիք ազգային պարկ»-ի 15 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 9:46-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկ տարածք, գիհի և եղևնուտ:

Դիտումների քանակը: 5033
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին