«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
ՀՀ ԱԻ նախարարը հայտնել է նաև, որ զոհերի թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին կա։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 58-ամյա Միսակ Պատվականի Մարգարյանի, 54-ամյա Անահիտ Վազգենի Մխիթարյանի, 62-ամյա Ջեմմա Սարգսի Նազարյանի, Անահիտ Զարզանդի Խալաթյանի, Վարդան Գուրգենի Քոչարյանի, 56-ամյա Գայանե Արտավազդի Ավետիսյանի և անձը չպարզված 10 քաղաքացու դիերը։
Թողնել պատասխան