Գիշի գյուղի ջրամբարում երեխա է ջրախեղդ եղել

ջրասուզվել է

Ողբերգական դեպք Մարտունու շրջանի Գիշի համայնքում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում»,- նշում են ոստիկանությունից:

Դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Դիտումների քանակը: 4190
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին