Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Թուրքական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։ Կարդալ ավելին

Դավութօղլուի կարծիքով՝ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե կորոնավիրուսն է, այլ Էրդողանը

Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» (GP-ԱԿ) կուսակցության հիմնադիր նախագահ Ահմեթ Դավութօղլուն, կուսակցական ժողովում անդրադառնալով թուրք-ֆրանսիական ճգնաժամին, քննադատել է մուսուլմանների նկատմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարած քաղաքականությունը։ Կարդալ ավելին

Էրդողանի քաղաքականության անդրադարձը թուրքական լիրայի արժույթին

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Կարդալ ավելին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հասցեին հնչեցրած Էրդողանի վիրավորանքներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները։ Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքի պատճառ դարձավ Կայսերի քաղաքում Էրդողանի հերթական ելույթը, որում նա մասնավորապես ասել էր․ «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի»։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հաստատել է, որ Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Թուրքիայից Փարիզում խորհրդակցությունների համար։ «Վերջին օրերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության արտահայտման որևէ պաշտոնական նշանի բացակայությանն ավելացավ ատելի և կեղծ քարոզչությունը Ֆրանսիայի դեմ։ Դա ցույց է տալիս մեր դեմ և մեր ներսում ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանք է հանրապետության նախագահի հասցեին՝ արտահայտված թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- նշված է նախարարի խոսքում հաղորդագրությունում։ Նա ընդգծել է՝ նման պահվածքն անթույլատրելի է հատկապես դաշնակից երկրի կողմից։ Այդ պատճառով էլ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով։

Էրդողանը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդի հետ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարդալ ավելին

Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կվերաբացվի որպես մզկիթ


Էրդողանը սպառնում է ավելի մեծ ագրեսիայով Սիրիայի նկատմամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը անհրաժեշտության դեպքում կարող է ընդլայնել անվտանգության շրջանները Սիրիայի հյուսիսում: Կարդալ ավելին

Էրդողանը արևմտահայերենով գրառում է արել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ

Մարտի 8-ին Թուրքիայի նախագահը Twitter-ում արևմտահայերենով գրառում է արել, որի մեջ ցավակցական խոսքեր է գրել Պոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապացությամբ։ Կարդալ ավելին