Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։
«Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։
«Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։
Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և դեսպաններ Վարդան Տողանյանն ու Սերգեյ Կոպիրկինը:
Կարդալ ավելին
Ադրբեջանական @military_az տելեգրամ ալիքը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության իրենց աղբյուրներից տեղեկություն են ստացել, որ սահմանին հայ զինվոր է սպանվել։
Կարդալ ավելին
Ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի քննարկմանն է ներկայացվել Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանի բանաձևը, որը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար`
Կարդալ ավելին
Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում այցով գտնվող Լիտվայի
Կարդալ ավելին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
Կարդալ ավելին
Ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից ապրիլի 28-ին ժամը 11։40-ի սահմաններում 8-10 քաղաքացիական հագուստով անձինք անցել են միջդիրքային տարածքը` խախտելով շփման գիծը։
Կարդալ ավելին
Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության մասին արձանագրություն է ստորագրվել:
Կարդալ ավելին
Այսօր «Խորհրդարանների դերը միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման հարցում» խորագրով տեսաժողովի ժամանակ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Հայաստանը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։
Կարդալ ավելին