Հայտնի է 50 000 դրամի չափով աջակցության նախատեսվող ծրագրում շահառուների շրջանակը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը պարզաբանման կարգով ներկայացրել է 50 000 դրամի չափով միանվագ դրամական աջակցության նախատեսվող ծրագրում շահառու հանդիսացող և պարգևավճար ստացող անձանց շրջանակը: Համաձայն գերատեսչության տարածած հաղորդագրության պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան պետական մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք ա. 1-ին խմբի հաշմանդամը բ. 2-րդ խմբի հաշմանդամը գ. 3-րդ խմբի հաշմանդամը Համապատասխան պետական մարմիններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք ա. 1-ին խմբի հաշմանդամը բ. 2-րդ խմբի հաշմանդամը գ. 3-րդ խմբի հաշմանդամը Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները Արցախի հերոսները Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները ա. յուրաքանչյուր երեխա բ. յուրաքանչյուր այլ անդամ Պարգևավճար ստանալու իրավունք ունեն` աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող` ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք, Հայրենական մեծ պատերազմի կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող՝ մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ 1) յուրաքանչյուր երեխան 2) յուրաքանչյուր այլ անդամ տարիքային աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության սոցիալական կենսաթոշակ, կամ հաշմանդամության սոցիալական կենսաթոշակ ստացող՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները (անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից 1) յուրաքանչյուր երեխա 2) յուրաքանչյուր այլ անդամ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող (կենսաթոշակ չստացող)՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները (անկախ ընտանիքում կենսաթոշակառու լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝ 1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, անչափահաս տարիքում առնվազն 10 տարի խնամած (դատական կարգով խնամած անձ ճանաչված) անձը, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում), որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի (առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 23 տարին չլրացած զավակի). 2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում): Տեղեկացնենք, որ աջակցության ծրագրի շահառու չեն հանդիսանում նախկինում 250 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիները)և 300 հազար ՀՀ դրամի չափով (2020 թ. պատերազմի հետևանքով բռնի կերպով տեղահանված և բնակավայր կորցրած քաղաքացիները) ֆինանսական օժանդակություն ստացած անձինք:

Մարտունին հրաժեշտ տվեց Արթուր Աղասյանին

Մարտունին այսօր հրաժեշտ տվեց 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած, Կարդալ ավելին

Լեգենդար Կոմանդոսը հեռացավ այս աշխարհից

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջից հայտնել է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի Կարդալ ավելին

Կարեն Ջալավյանը՝ «Արցախի հերոս»

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին երկրի բարձրագույն «Արցախի հերոս» Կարդալ ավելին

Կապիտան Ուրֆանյանը Հերոս է


Պատճառված վնասը վերադարձվել է: Արթուր Աղաբեկյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճված է

ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, ԼՂՀ նախկին փոխվարչապետ, Արցախի հերոս, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ Կարդալ ավելին