Պաշտպանության բանակը բարելավում է սննդի որակն ու տեսականին

Արցախի ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկում պետական-մասնավոր գործընկերությամբ առաջին անգամ կիրառվել է զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Կարդալ ավելին

Բացահայտվել են զինկոմիսարիատի աշխատանքների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

Այսօր, օգոստոսի 9-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների Կարդալ ավելին

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կթևածի մաեստրո Մանսուրյանի անզուգական մեղեդին

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կթևածի մաեստրո Մանսուրյանի անզուգական մեղեդին: Կարդալ ավելին

Արցախում և Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն


"Համահայկական կոնսենսուսի 6 կետերը" - Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում արցախցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Համահայկական կոնսենսուսի 6 կետերը, որոնց մասին գրել է նաև իր ֆեյսբուքյան էջում։ Կարդալ ավելին

Արմեն Սարգսյանի ուղերձը Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին

Սիրելի՛ հայրենակիցներ,  Համահայկական ամառային 7-րդ խաղերի հարգելի՛ մասնակիցներ, Հայաստանի և Արցախի հարգարժա՛ն հյուրեր Կարդալ ավելին

Զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերն այն մասին, որ զինծառայողների սննդի կազմակերպման գործընթացում իրականցվող բարեփոխումները հեռուն գնացող նպատակ ունեն, երկար սպասել չտվեցին: Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի դեկտեմբերին պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ փորձնական ծրագիր է սկսվելու և որի իրականացման համար հայտարարվել էր մրցույթ, հայտարարելով, որ եթե մինչև հիմա գործընթացն իրականացվում էր ԶՈՒ–ի միջոցով, ապա այսուհետ գործընթացում ներգրավելու են մասնավոր գործընկերներին: Մրցույթում հաղթող էր ճանաչվել մի քանի ընկերություն, որոնցից դեռ միայն «Արտ Լանչ» սննդի կետերի ցանցն է սկսել իր գործունեությունը: Մի քանի օր առաջ «Արտ Լանչ» ընկերության հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է, որ նրանք արդեն սկսել են պաշտպանության նախարարության զորամասերից երկուսում ճաշարանների շահագործումը: «Գործընթացը շարունակական է, ամիսը մի քանի զորամասերի ճաշարաններ կանցնեն նույն մեթոդին: Աշխարհի զարգացած և հզոր բոլոր երկրների բանակներում զինվորի հացը վստահված է մասնավորին: Ի՞նչ առավելություն կա։ Նշեմ կարևորագույները՝ որակի բարձրացում և տեսականու ընդլայնում», - նշել է Բակուր Մելքոնյանը: Նոր համակարգը թույլ է տալիս նաև ճաշարաններից լիովին վերացնել վերակարգերը։ Անձնակազմն այսուհետ չի միջամտի սննդի պատրաստման գործընթացին և կզբաղվի բացառապես մարտական նախապատրաստությամբ։ Խոհանոցային գործերով կզբաղվեն այն մասնավոր ընկերության աշխատակիցները, որը կազմակերպում է զինվորներին սննդով ապահովելու գործընթացը։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ նրանք ընդգծել են երկու կարևոր նպատակներ` 1. Ապահովել բարձր որակ և բազմազանություն, 2. Ճկուն գնումների շնորհիվ ապահովել մաքսիմալ տեղական արտադրանքի օգտագործում։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հրատարակել է հետաքրքրական ցուցանիշ, առ այն, որ ներկայումս երկրի զինված ուժերի ղեկավարությունը հասել է նրան, որ բանակի համար նախատեսված պարենամթերքի ընդհանուր ծավալի մոտ 75 տոկոսը գնվում է ներքին շուկայում։

Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ

Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Կարդալ ավելին

Շարունակվում է ԱԳՆ ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ավստրալիա

Հուլիսի 29-ին Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Սիդնեյում հանդիպում է ունեցել Ավստրալիայի Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդների, ինչպես նաև Կարդալ ավելին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են