Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար

22-24.2019թ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել բռնցքամարտի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին թիմեր ՀՀ-ից և ԱՀ-ից շուրջ 150 բռնցքամարտիկ: Մրցաշարը կազմակերպել էր ԱՀ բռնցքամարտի ֆեդերացիան: Առաջնության գլխավոր մրցավարն էր Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գևորգ Սարգսյանը: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրեց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցը (11 առաջին), 2-րդ տեղը գրավեց Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցը (10 առաջին), իսկ 3-րդը Հադրութ քաղաքն էր (5 առաջին): Մարտունու մարզադպրոցը այս մրցաշարին մասնակցում էր 12 բռնցքամարտիկներով մարզիչներ Մանուշակ Դավուդյանի, Գևորգ և Գագիկ Սարգսյանների գլխավորությամբ:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Աշոտ Ղուլյանի (Բեկորի) մահվան 27-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Օգոստոսի 24-ին 27 տարի առաջ հերոսի մահով ընկավ Արցախի հերոս լեգենդար առաջին վաշտի հրամանատար Աշոտ Ղուլյանը - Բեկորը։ Կարդալ ավելին

Հրդեհը վնաս է պատճառել Արցախի գյուղատնտեսությանը


Ամոթ է պարոնայք մտավորականներ, ամոթ է

Մի քանի օր առաջ մի տեղեկություն աչքովս ընկավ այն մասին, որ Հադրութի կենտրոնում ցուցակներ են կախել, որոնցում ավելի քան 100 քաղաքացիների անուններ են, ում պատրաստվում են հեռացնել աշխատանքից կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ, ինչպես նաև հայտարարություն այդ թափուր աշխատատեղերի համար ընդունելության մասին: Սկզբից չհավատացի դրան: Կարդալ ավելին