Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն այսօր` ապրիլի 7-ին, հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Համաձայն Կարդալ ավելին

Հայտնի է Պուտին - Փաշինյան հանդիպման օրակարգը


ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն անդրադարձել են Սյունիքին և Արցախին վերաբերող հարցերին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր զրուցել են հեռախոսով։ Կարդալ ավելին

Կրեմլը հաստատել է Պուտին- Քոչարյան հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կարդալ ավելին

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում շուրջ 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին

Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում դրամական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Կարդալ ավելին

Կայացել է ԱՊՀ ԱԳՆ նիստը. Այվազյանն ընդգծել է եռակողմ հայտարարության խախտման մասին

Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը: «Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը: «Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։ Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Գերիների, Արցախի կարգավիճակի և Մինսկի խմբի ակտիվացման հարցերին Այվազյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Կարդալ ավելին

Արցախը վիրավոր է, բայց կանգուն. Փաշինյան

Արցախը վիրավոր է, բայց կանգուն, և Հայաստանն ու Արցախը պետք է նորովի կառուցենք։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է Արմավիրում  մարզային այցի ժամանակ։ Կարդալ ավելին

Քոչարյանի նկատմամբ դադարեցվում է քրեական հետապնդումը. 300.1 հոդվածն անվավեր է


Թուրքական զորքի կուտակումներ Սյունիքի սահմանին. ահազանգում է Իրանը

Իրանական աղբյուրները կրկին ահազանգում են, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Հայաստանի հետ սահմանին՝ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Կարդալ ավելին