Նախագահն ընտրել է անգործության ճանապարհը. Արա Զոհրաբյան

Մի շարք քաղաքացիներ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում՝ Կարդալ ավելին

ՀՀ-ն և Կուբան քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարները

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մարտի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Կուբայի Հանրապետության արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ: Կարդալ ավելին

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև կապերի հետագա ամրապնդումը


Ֆերդինանտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Կարդալ ավելին

Լիտվայի մտավորականները կոչ են անում արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների վերադարձը

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Կեշտուտիս Դրազդաուսկասն (Kestutis Drazdauskas) իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Այդ մասին հաղորդում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են: Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը»։ Կոչին միացել են հետևյալ գործիչները` Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, Կարդալ ավելին

Լրագրողների գործունեությունը խոչընդոտելու համար հարուցվել է քրեական գործ

Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Կարդալ ավելին

Սարգսյանը չի ստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը

ՀՀ նախագահը կարևորելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցի վերաբերյալ Կարդալ ավելին

Այվազյանը և Վարհեին քննարկել են ռազմագերիների հայրենադարձման հրամայականը

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը երեկ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել են Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները կառավարության 3-րդ մասնաշենքում են

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Հայաստանի Հանրապետության կառավարության 3-րդ մասնաշենք: Կարդալ ավելին