Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈւ-ը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։ «Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին. «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասել է նա: Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:

Լրագրողական կազմակերպությունները կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ

Լրագրողական կազմակերպություններ մայիսի 9-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արմնյուզ» հեռուստաընկերության և Tert.am լրատվական կայքի թղթակից Կարդալ ավելին

Խորհրդարանը չընտրեց Փաշինյանին

ՀՀ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Կարդալ ավելին

Փաշինյանը հրաժարական տվեց

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։ Քիչ առաջ այդ մասին նա հայտարարեց ուղիղ եթերում նախապես հայտարարված իր ուղերձի ընթացքում։ Կարդալ ավելին

Մեղրին ոտքի ելավ ընդդեմ Փաշինյանի

Այս պահին Մեղրիում լարված իրավիճակ է` բնակիչները փողոց են դուրս եկել և բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նրանք պահանջում են, որպեսզի վերջինս հեռանա` նշելով, որ չեն ցանկանում ոչինչ լսել։ Կարդալ ավելին

Պատերազմի զոհերի թիվն ըստ Փաշինյանի մոտ 4000 է

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ունի պաշտոնապես հաստատված 3621 զոհ և 321 անհետ կորած։ Կարդալ ավելին

Սպասվում է Պուտին Փաշինյան հանդիպումը։ Փաշինյանը ինքնամեկուսացել է

Ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարդալ ավելին

Արցախը վիրավոր է, բայց կանգուն. Փաշինյան

Արցախը վիրավոր է, բայց կանգուն, և Հայաստանն ու Արցախը պետք է նորովի կառուցենք։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է Արմավիրում  մարզային այցի ժամանակ։ Կարդալ ավելին

Հայտնի է արտահերթ ընտրության օրը


Քննարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի վստահելիության հարցը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին։ Կարդալ ավելին