Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր. ԱՀ ԱԽ

Ապրիլի 23-ին Արցախի հանրապոտության Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկվել է Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք]՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և անցակետի տեղադրման հարցը: ԱՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները միաձայն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշված է. «Ընդգծելով, որ Արցախի ողջ ժողովուրդը ժամանակին հավատացել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՌԴ կողմից տրամադրված անվտանգության երաշխիքներին և վերադարձել Հայրենիք ու անցել բնականոն կյանքի կազմակերպմանը, Շեշտադրելով, որ Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը բազմաթիվ անգամ խախտել է տվյալ փաստաթղթի տարբեր դրույթներ՝ սպանելով Արցախի բնակիչների, բռնազավթելով նոր տարածքներ, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից՝ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովրդին պահելով շրջափակման, 104 օր շարունակ՝ էլեկտրամատակարարումից, իսկ 67 օր շարունակ՝ գազամատակարարումից զուրկ պայմաններում, Ողջունելով ՌԴ ղեկավարության կողմից բազմիցս արտահայտված դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների շարունակականության ու ամրության, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրման անընդունելիության վերաբերյալ, Բացարձակորեն անընդունելի համարելով Արցախը Հայաստանի հետ կապող՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը և ապրիլի 23-ին այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, Արձանագրելով, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ Եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է՝ Դիմում ենք Եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ. Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»։

ՀՀ ՊՆ-ն հաստատեց զոհի մասին տեղեկությունները

ՀՀ ՊՆ հաստատեց Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերում զոհի մասին տեղեկությունները։ Կարդալ ավելին

Բաքուն ակնկալում է Հակարիի կամրջի մյուս կողմում անցակետ տեղադրել. Ադրբեջանի ՊՆ


Ադրբեջանական կողմը փակել է Հակարի գետի կամուրջը

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարի գետի կամուրջը։ Կարդալ ավելին

Կալանավորում Ստեփանակերտում` խուլիգանության մեղադրանքով

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խուլիգանության դեպքով քննվող քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Կարդալ ավելին

ՀՀ-ն «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով առարկություններ է ներկայացրել ԱՄԴ

Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի Կարդալ ավելին

ՀՀ-ն, Իրանն ու Հնդկաստանը քննարկում են տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր

Երևանում այսօր կայացել է Հայաստանի, Իրանի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Կարդալ ավելին

Արման Ավանեսյանը դարձավ ԵԱ չեմպիոն

«Արցախցին Իսրայելում դարձավ Եվրոպայի չեմպիոն և հնչեցրեց Հայաստանի օրհներգը»,- հայտնում են Կարդալ ավելին

ԼՂ հարցի լուծման միակ հիմքը եռակողմ պայմանավորվածություններն են. Պեսկով

Կրեմլում համարում են, որ Արցախի հարցի լուծման միակ հիմքը Մոսկվայի, Բաքվի և Երևանի պայմանավորվածություններն են։ Կարդալ ավելին