Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։ «Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ «Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի դատարանի լսումները Հայաստան VS Ադրբեջան գործով օրը նշանակվել է

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը կանցկացնի լսումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ վարույթների մասին։ Կարդալ ավելին

Դավիթ Տոնոյանին ձերբակալել են. Հրապարակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով ԱԱԾ քննչական դեպարտամենտը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան։ Կարդալ ավելին

Գեղարքունիքում ադրբեջանցիների կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել

Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան Գեղարքունիքի սահմանային շփման գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել։ Կարդալ ավելին

Ալիևը խոսել է Իրանի զորավարժությունների մասին

Սահմանների մոտ` Արաքս գետի հովտում, անցկացվող իրանական զորավարժությունները շատ անսպասելի են, քանի որ Կարդալ ավելին

ՀՀ ՔԿ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը


Մինսկի խումբը կողմերին իրավիճակի ապաէսկալացման քայլեր են առաջարկել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Երևանին և Բաքվին առաջարկել են իրավիճակի ապաէսկալացման կոնկրետ, նպատակային միջոցներ, Կարդալ ավելին

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպում են ունեցել Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում։ Կարդալ ավելին

ՀՀ առաջին նախագահն ընդունել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել է Արայիկ Հարությունյանին։ Կարդալ ավելին

«Տաշիրը» 800 մլն դոլարից 50 կներդնի Արցախում

«Տաշիր» ընկերությունների խումբն պլանավորում է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զարգացման գործում մոտ 800 մլն դոլար ներդնել: Կարդալ ավելին