Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մայիսի 25-ին կմեկնի Ադրբեջան և Հայաստան:
Կարդալ ավելին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը:
Կարդալ ավելին
Երևանի պետական համալսարանում հատուկ Արցախի երիտասարդների համար կազմակերպել է միջոցառում «Կյա՞մ ես PR» խորագրով։ Միջոցառման նախաձեռնողները Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր»
Կարդալ ավելին
Արցախի ԱԺ «Արդարություն», «ՀՅԴ», «Արցախի ժողովրդական կուսակցություն» խմբակցությունները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հորդորել են հրաժարական տալ։
Կարդալ ավելին
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։
Կարդալ ավելին
Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը:
Կարդալ ավելին
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:
Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բանակցությունները շարունակվելու են չորեքշաբթի օրը՝ մայիսի 19-ին. «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից»,- ասել է նա:
Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է ԱՄՆ պետքարտուղարի հետ:
Կարդալ ավելին
«Քիչ առաջ շուրջ 5 օր տևած բանակցություններն ավարտվեցին։
Կարդալ ավելին