Աբաս Արաքչին Բաքվում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը

Քաղաքական հարցերով Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արաքչին Բաքվում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու Իրանի նախաձեռնության մասին։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։ Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր Բաքվում է: «Վերջ դնել Ադրբեջանի հողերի «օկուպացմանը», պաշտպանել ազգային փոքրամասնությունների և մարդու իրավունքները, որոնք համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ ծրագիրը կարող է իրականացվել փուլ առ փուլ։ Նա նաև ասել է, որ ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկն իրանական ծրագրի մեկ այլ առանցքային մասն են՝ ընդգծելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցություններ անցկացնել իր ծրագրի շուրջ: Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա։

Քիոմարս Հեյդարին Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման է այցելել

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին երեկ այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման, Կարդալ ավելին

Իրանն ուժգին հարվածներ է հասցրել Ադրբեջանի տարածքին՝ խափանելով Ղարաբաղի վրա հարձակումը

Ժամեր առաջ Իրանի տարածքում չդադարող ռմբակոծություններին, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի խախտմանն ի պատասխան՝ իրանցի զինվորականները հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի տարածքին: Կարդալ ավելին

Պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող՝ ՀՀ քաղաքացի Տ.Գ-ի կողմից ԻԻՀ-ից խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցները մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ Հայաստանում իրացնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի Կարդալ ավելին