Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։ «Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ «Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Թուրքիան հաստատել է Արցախյան պատերազմում իր անմիջական մասնակցությունը

Թուրքիայից աննախադեպ խոստովանություն է հնչել Արցախում 44-օրյա պատերազմին Անկարայի անմիջական ռազմական միջամտության մասին: Կարդալ ավելին

Սեպտեմբերի 30-ին հայտնաբերվել է ևս մեկ աճյուն


Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 3 աճյուն

Սեպտեմբերի 28-ին Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս երեք ծառայողի աճյուն: Կարդալ ավելին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախի հարցը քննարկել են ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ


ԵԽԽՎ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև

ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև։ Կարդալ ավելին

Ադրբեջանական իշխանությունները շարունակում են էթնիկ զտման քաղաքականությունը. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ և Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գրառում է կատարել։ Կարդալ ավելին

Ինքնասպանություն Մարտունի քաղաքում

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում ինքնասպանության դեպք է գրանցվել։ Կարդալ ավելին

Շուրջ 40 մեղադրյալ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ կատարած ռազմական հանցագործությունների փաստերով. ՀՀ դատախազություն

Նկատի ունենալով, որ լրացել է 2020 թ. Արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Կարդալ ավելին