Հայտնի են գերեվարումից վերադարձող 10 զինծառայողների անունները


Հայրենիք են վերադառնում 10 գերեվարված հայկական զինծառայողներ

Այսօր, դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 գերիների։ Կարդալ ավելին

Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ։ Կարդալ ավելին

ԵՄ-ն Ռուսաստանի և Անկարայի հետ քննարկում է հայ-ադրբեջանական հակամարտությունը

ԵՄ-ն Ռուսաստանի հետ քննարկում է Երևանի ու Բաքվի միջև հակամարտության կարգավորումը և հնարավոր ամեն ինչ անում է խաղաղության համար։ Կարդալ ավելին

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները «Close Quarter Battle–2021» զորավարժություն են անցկացրել

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համագործակցության եռակողմ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 22-26-ը «Close Կարդալ ավելին

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում կայանալիք հանդիպումների օրակարգը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանում են։ Կարդալ ավելին

Սոչիում շարունակվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

Սոչիում մեկնարկված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը դեռ շարունակվում է։ Պուտինի խոսքով` վերջին մեկ տարում քիչ աշխատանք չի տարվել հրադադարի հաստատման և բնականոն կյանքին վերադառնալու ուղղությամբ։ «Սակայն, ցավոք, բոլոր խնդիրները լուծված չեն։ Ես տեղյակ եմ, որ սահմանին միջադեպեր են լինում, ինչի հետևանքով երկու կողմից էլ մարդիկ են մահանում, վիրավորվում։ Դրանց մեծ ուշադրություն դարձնելու կարիք կա, ինչի համար էլ մենք հանդիպել ենք այսօր, որպեսզի հետագայում խուսափենք նման միջադեպերից»,–նշել է ՌԴ նախագահը։ Եռակողմ հանդիպմանը ՀՀ վարչապետն ընդգծեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարությունն ու ՌԴ–ի դերակատարությունը` ռազմական գործողությունների դադարեցման հարցում։ «Ակնհայտ է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահներն առանցքային դերակատարություն ունեն` ԼՂ–ում խաղաղության ու տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում։ Բայց պետք է նշեմ, որ իրավիճակն այնքան կայուն չէ, որքան կցանկանայինք»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ անցյալ տարի նոյեմբերից հետո տասնյակ մարդիկ են զոհվել` երկու կողմերից էլ։ «Այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացի ճգնաժամային իրավիճակ ունենք հայ-ադրբեջանական սահմանին։ Մեր գնահատականն այսպիսին է` Ադրբեջանի զորքերը ներխուժել են ՀՀ ինքնավար տարածք։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը նշված չէ, բայց պետական սահմանը գոյություն ունի, և դա ՀՀ ինքնավար տարածքն է»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան։ «Ճանապարհների ապաշրջափակումը ևս շատ կարևոր է մեզ համար»,– ասաց նա։ Անդրադառնալով ԼՂ խնդրին` ՀՀ վարչապետն արձանագրեց, որ այն պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը կազմակերպվել է, որպեսզի ռազմական միջադեպեր չլինեն և պայմաններ ստեղծվեն տարածաշրջանում իրավիճակի կայունացման և խաղաղության հաստատման համար։ Փաշինյանի հետ հանդիպումը կկայանա եռակողմ հանդիպումից հետո։

Ադրբեջանը երկու քաղաքացի է վերադարձրել

Օրեր առաջ մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված մեր քաղաքացին վերադարձվել է։ Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո

Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Կարդալ ավելին