Արցախում զոհվել է լրագրող Միքայել Հաջյանի որդին

Արցախում լուր է տարածվել, որ զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի Կարդալ ավելին

Արցախի ՊԲ֊ն հաղորդում է

Արցախի ՊԲ. «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները Կարդալ ավելին

ՊԲ–ն հրապարակել է նահատակված զինծառայողների անունները

ՊԲ հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Կարդալ ավելին

Կուտակումներ արցախա-իրանական սահմանի երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, Կարդալ ավելին

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունն ականապայթյունային են». Արսեն Թորոսյան

«Այս պատերազմին վիրավորումների ճնշող մեծամասնությունը, կարելի է ասել՝ 100 տոկոսին ձգտող, Կարդալ ավելին

Քաղաքակիրթ պահվածքով «Հայկական» հրթիռը Մինգեչաուրում

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, ծաղրի թեմա է դարձել հայ օգտատերերի շրջանում: Հիքմեթ Հաջիևը նաև լուսանկարներ էր հրապարակել «դեպքի վայրից»։ ««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ. ԱՀ ՊՆ

1.     Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպ­տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման­ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր: 2.    Ս.թ. սեպտեմբերի 28-ին N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մար­տա­­կան դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Կա­րենի Սմոյանի գլխա­վորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրու­թյունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացնում մարտնչող անձնա­կազմին զբա­ղեց­նել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետա­խուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տալիս հակա­ռա­կորդի զին­ծա­ռայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողու­թյունների շնոր­հիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործո­ղու­թյուն­ների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տա­րած­քում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում: 3.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դա­վիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավ ել զրահա­տեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրա­վորվե­լուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպա­նության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը: 4.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆա­գոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը: 5.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը: 6.    Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:

Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը

Վրաստանը ժամանակավորապես արգելել է Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի օդային ու ցամաքային տարածքով ռազմական Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանն առաջնագիծ է մեկնում

Արայիկ Հարություննյանն իր ֆեյսբուքյան էջից դիմել է ժողովրդին. 《Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր, Կարդալ ավելին

Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի կորուստների մասին

Ադրբեջանը շարունակում է կորուստներ կրել։ Այսօր ժամը 21-ի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր ունի, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ (որոնց մեծ մասը խոցվել են ոչ օդում), Կարդալ ավելին