Իսպանացի պատգամավորներն պահանջել են ազատել հայ ռազմագերիներին

Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց` այդկերպ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Կարդալ ավելին

Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։ «Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։ «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

Ադրբեջանական աղբյուրը հայտնում է հայ զինվորի մահվան մասին

Ադրբեջանական @military_az տելեգրամ ալիքը հաղորդագրություններ է տարածել այն մասին, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության իրենց աղբյուրներից տեղեկություն են ստացել, որ սահմանին հայ զինվոր է սպանվել։ Կարդալ ավելին

Հայկական կողմը չի գերեվարել սահմանախախտ ադրբեջանցիներին

Ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից ապրիլի 28-ին ժամը 11։40-ի սահմաններում 8-10 քաղաքացիական հագուստով անձինք անցել են միջդիրքային տարածքը` խախտելով շփման գիծը։ Կարդալ ավելին

ԿԽՄԿ-ի միջոցով գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին

Գերեվարված և Ադրբեջանում պահվող անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարդալ ավելին

Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Սոցցանցերում ադրբեջանցիները պարբերաբար հրապարակում են իրենց բարբարոսությունները հայ մշակույթի նկատմամբ։ Կարդալ ավելին

Մահվան ելքով հոսանքահարություն Մարտունիում

Ապրիլի 23-ին ժամը 12:00-ի շտապ բուժօգնության խումբը կանչ է ստացել Ազատամարտիկների 70 հասցեից։ Ժամանելով դեպքի վայր պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ «Արցախէներգո» ՓԲԸ ճարտարագետ Ն.Ս.-ն (ծնված 1983թ.) հոսանքահարվել է։ Կարդալ ավելին

Հայ զինծառայողների ևս 5 դի. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Կարդալ ավելին

Հրկիզվել է Ճարտարի քաղաքապետարանի աշխատասենյակը

2021թ. մարտի 17-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հրկիզվել է ԱՀ Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետարանի շենքի աշխատասենյակը։ Կարդալ ավելին

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Կարդալ ավելին