ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներին՝ տարբեր երկրներից ժամանած քույր եկեղեցիների և քրիստոնեական կառույցների ներկայացուցիչների, գիտնականների ու հասարակական գործիչների: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մայր աթոռի քարոզչական կենտրոնի ու Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հանձնախմբի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկվել են աշխարհի ներկայիս մարտահրավերները, ինչպես նաև հետպատերազմական իրավիճակում մեր ժողովրդի առջև ծառացած մի շարք խնդիրներ։
Նախագահը նշել է, որ տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են բնորոշում սեփական ազգային ինքնությունը, իսկ հայկական ինքնությունը հիմնված է քրիստոնեական հավատի ու եկեղեցու վրա:
«Խոսքը միայն հավատքի, եկեղեցու դերի մասին չէ, այլ՝ հայերի ազգային ինքնության։ Դու կարող ես պարտվել մարտում, կարող ես պարտվել պատերազմում, բայց եթե չկորցնես քո ինքնությունը՝ միշտ պատրաստ կլինես հետագա հաղթանակների, քանի որ ունես հավատք, ուժեղ ինքնություն և վերապրող ազգ ես։ Մենք, իսկապես, վերապրող ազգ ենք»,–ասել է նախագահը։
Նա շեշտել է, որ Արցախում քաղաքից քաղաք, գյուղից գյուղ այցելելով՝ բացահայտում ես պատմությունը, հարուստ մշակութային և ճարտարապետական հուշարձանները:
«Լինելով Շուշիում` որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, ես շատ հպարտ էի։ Հպարտ էի ոչ միայն նրա համար, որ այդ քաղաքն ուներ հիանալի եկեղեցիներ, այլ հպարտ էի, որ իմ հայրենակիցները ջանք և ֆինանսներ էին ներդրել՝ վերականգնելու նաև Շուշիում գտնվող մզկիթը։ Սա խոսում է ոչ միայն կրոնական ազատության, այլև մարդկային վարքագիծ դրսևորելու մասին»,–ասել է Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է, որ այսօր, ինչպես ցանկացած հայ, մտահոգ է հազարավոր պատմական և կրոնական հուշարձանների ճակատագրի համար, որոնք հայկական կողմի վերահսկողության տակ չեն։
«Այդ մտահոգություններն արդարացված են, քանի որ, երբ ավելի քան հարյուր տարով հետ ենք գնում, հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, երբ հայերը կորցրեցին ոչ միայն իրենց հայրենիքը, այլ նաև մեր եկեղեցիների, մշակութային կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների մեծ մասը, որոնք համակարգված կերպով ոչնչացվել են: Հաշվի առնելով այդ ամենը՝ կարող ենք ասել, որ այն տարածքները, որոնք այսօր ադրբեջանցիների վերահսկողության տակ են, կունենան նույն ճակատագիրը,-նշել է նախագահը։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին համաժողովին մասնակցելու և Հայաստան այցելելու համար։
«Վստահ եմ, որ մեր ազգը բավականաչափ ուժ ունի ոտքի կանգնելու համար, պայքարելու մեր հավատքի, մեր Աստծո, մեր մշակույթի, մեր եկեղեցու համար։ Մենք բավականաչափ ուժ կունենանք՝ ոտքի կանգնելու մեր բարեկամների հետ միասին. դուք մեր բարեկամներն եք»,–ասել է նա։
Նշենք, որ այսօր «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ։
Արցախում սոցիալական խնդիրներն օրեցօր սրվում են։ Օրերս հայտնի դարձավ, որ օգոստոսի 1-ին Շուշի քաղաքի մերձակայքում, ադրբեջանական սահմանի մոտ ռուս խաղաղապահները կանգնեցրել են Շուշիի նախկին բնակիչ,
Կարդալ ավելին
Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Կարդալ ավելին
Լույս է տեսել Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 2020թ. հուլիսի 15-16-ը կայացած «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն» խորագրով
Կարդալ ավելին
Մարտակերտի շրջանի «Երից Մանկանց» վանքի տարածքում հրդեհ է բռնկվել:
Կարդալ ավելին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Արցախի Պաշտպանության բանակը խախտել է հրադադարը:
Կարդալ ավելին
Հունաստանի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ երկրի արտգործնախարարին կանչել են խորհրդարան՝ բացատրություն պահանջելով Ադրբեջանի
Կարդալ ավելին
Ադրբեջանակն լրատվամիջոցը հայտնում, որ մեկնարկվել է Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի ավտոճանապարհի թունելների շինարարությունը։
Կարդալ ավելին
Շուշիից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։
Կարդալ ավելին