Բաքվի ոստիկանությունը ցրել է Ռուսաստանի դեսպանատան դիմաց կայացած ցույցը

Ադրբեջանական ոստիկանությունը շաբաթ օրը կանխել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստների՝ Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելու փորձը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ` ադրբեջանցի ընդդիմադիրները ցանկանում էին իրենց դժգոհությունը հայտնել ռուսաստանցի խաղաղապահների՝ մայիսի 9-ին Ստեփանակերտում նախատեսված շքերթի դեմ։ «Մենք պահանջում ենք, որ պաշտնական Բաքուն սկզբունքային մոտեցում ցուցաբերի և հստակ գործողություններ ձեռնարկի շքերթը կանխելու ուղղությամբ։ Նման շքերթի անցկացումը Ադրբեջանի ինքնիշխանության ոտնահարում է նշանակում», - նշված է «Մուսավաթ» կուսակցության հայտարարության մեջ։ «Ոչ ռուսական օկուպացիային», «Իվան, գնա տուն» կարգախոսների ներքո կազմակերպված բողոքի ակցիան շարունակվել է մի քանի րոպե։ «Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով` բողոքի գործողության մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել կուսակցության մեկ տասնյակից ավելի ակտիվիստների։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակցիան ճնշվել է, քանի որ այն չի հաստատվել քաղաքային իշխանությունների կողմից:

ՃՏՊ` մահվան ելքով

Ստեփանակերտ - Ասկերան ավտոճանապարհահատվածի 1-ին կիլոմետրին՝ «ԺԴ» կամուրջ կոչվող տարածքի հարևանությամբ, «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում: Դեպքի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ հերթապահ 2 խումբ, ոստիկանության համակարգի ստորաբաժանումները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: Օգնության են հասել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները և համատեղ ուժերով մեքենան հանել են գետից: Ցավոք վարորդի կյանքը փրկել չի հաջոցվել։ Վերջինս Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ.Ա.-ն է, ով ծնվել է 1987թ.:

Ստեփանակերտում հայտնաբերվել է քաղաքացու դի

2021թ. ապրիլի 26-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է դի։ Կարդալ ավելին

ՃՏՊ՝ Ստեփանակերտ քաղաքում

Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում ապրիլի 25-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կարդալ ավելին

Մահվան ելքով հոսանքահարություն Մարտունիում

Ապրիլի 23-ին ժամը 12:00-ի շտապ բուժօգնության խումբը կանչ է ստացել Ազատամարտիկների 70 հասցեից։ Ժամանելով դեպքի վայր պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ «Արցախէներգո» ՓԲԸ ճարտարագետ Ն.Ս.-ն (ծնված 1983թ.) հոսանքահարվել է։ Կարդալ ավելին

Կրակոցներ և՛ Սյունիքում, և՛ Արցախում

Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի և Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. Կարդալ ավելին

Հրդեհ Ստեփանակերտում. Այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը

Ա. Մանուկյան փողոցի բնակելի տներից մեկում առավոտյան ժամը 06։04-ի սահմաններում հրդեհ է բռնկվել։ ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է արագ տարհանել բնակիչներին։ Դեպքի վայրում աշխատել են ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։ Համաձայն ԱԻՊԾ տարածած հայտարարության այրվել է բնակարանի մուտքում պահվող իրերը և տանիքը՝ մոտ 6մ²։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

Ահազանգում է CaucasusHW-ն․ Վանքասարի եկեղեցին վտանգված է

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում` Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում` Վանքասար կոչվող ժայռի գագաթներից ամենաբարձրի վրա գտնվող 7-րդ դարի Վանքասար հայկական եկեղեցին վտանգված է։ Կարդալ ավելին

Արցախում պատրաստվում են հանդիսավոր երթի

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանավորում են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթ իրականացնել։ Կարդալ ավելին

Գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի վթա­րա­յին շեն­քը միայն ա­պա­մոն­տաժ­վում է. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի փո­ղո­ցում գտն­վող նախ­կին գյու­ղատն­տե­սա­կան քո­լե­ջի վթա­րա­յին շեն­քի ա­պա­մոն­տաժ­ման հարցը լայն քննարկում է ստացել հադարակության շրջանում։ Կարդալ ավելին