Տարածաշրջանում պետք է կայուն խաղաղություն հաստատվի. Ռոթ

Միխայել Ռոթ

ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն ու առկա խնդիրները։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը նշվել է, որ այդ անվտանգային խնդիրները հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության:

«Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և հանձնառությունները կատարելու հրամայականը»,- ասել է Միրզոյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Վահագն Խաչատուրյանը Ռոթի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի անվտանգային խնդիրների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:

Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հստակ դիրքորոշում:

Միխայել Ռոթը հավաստիացրել է, որ Գերմանիան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի և Հայաստանի կառավարության ջանքերին, որոնք միտված են տարածաշրջանային խնդիրների լուծմանն ու վերջնական խաղաղության հաստատմանը:

Դիտումների քանակը: 3764
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին