Ճանապարհատրանսպորտային պատահար՝ մահվան ելքով

64446225_834812160218663_8304994555934015488_n

Սույն թվականի հունիսի 18-ին, ժամը 07:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի 1995թ.-ին ծնված բնակիչ Կ.Բ-ն վարելով <<Մերսեդես-Բ. C-180>> ավտոմեքենան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին

կորցրել է ղեկակառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 1996թ.-ին ծնված Վ.Գ-ն, 1953թ.-ին ծնված Բ.Մ-ն և 1994թ.-ին ծնված Ա.Բ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԱՀ ԱՆ <<Հանրապետական բժշկական կենտրոն>>, որտեղ Ա.Բ-ն մահացել է:

Հայտնի է, որ Ա.Բ-ն ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողն էր։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

На данном изображении может находиться: автомобиль, трава, на улице и природа

Դիտումների քանակը: 5067
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին